ԼՈԼԻԿԻ ՀՅՈՒԹ
Այս 100% բնական պրեմիում որակի հյութը պատրաստված է արևոտ Արարատյան դաշտում աճեցված ընտրված լոլիկից: Թարմ լոլիկի հյութի հարուստ համը հեշտությամբ կհագեցնի ձեր ծարավը և աշխուժություն կհաղորդի։
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ
Եգիպտացորենի մարինացված կոճղերը շատ համեղ են և առողջարար։
Սա արևի լույսի պայծառ կենտրոնացումն է, որը հիանալի է տարբեր աղցանների համար։ Մարինացված եգիպտացորենի մեջ պահպանվել է
թարմ խրթխրթան հացահատիկի օգտակար հատկությունները և օրիգինալ խորտիկի տեսքը։ Այն կարող է զարմացնել ձեզ և ուրախ ձմեռային օր պարգևել:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՎԱՐՈՒՆԳ ԵՎ ԼՈԼԻԿ
Թարմ լոլիկը և խրթխրթան վարունգը մարինացված են աննկարագրելի հյութում, որը համեմված է անուշաբույր համեմունքներով ու լիովին պահպանում է բանջարեղենի բնական համն ու բույրը։
Այս միքսը կարելի է մատուցել մսային և ձկնային ուտեստների հետ, և իհարկե, այն օղու հետ մատուցվող ավանդական «զույգն է»։
ԼՈԼԻԿԸ ՍԵՓԱԿԱՆ ՀՅՈՒԹԻ ՄԵՋ
Լոլիկը սեփական հյութում: Այս պահածոն ցուրտ եղանակներին կփոխարինի թարմ լոլիկին, և կծառայի որպես լրացում յուրաքանչյուր ուտեստի համար: Արտադրված է եվրոպական նորագույն տեխնոլոգիայով, որը պահպանում է բանջարեղենի բնական համը:
Բաղկացած է 60% ամբողջական լոլիկից և 40% լոլիկի հյութից՝ առանց գունանյութերի, կոնսերվանտների, աղի, քացախի կամ կիտրոնաթթվի։ Թարմ լոլիկի գերազանց փոխարինող ցանկացած ուտեստի համար:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՀՈՆ
Հոնի թթվաքաղցր պտուղները ոչ միայն համեղ են, այլև շատ օգտակար։ Մարինացված վիճակում դրանք շատ նման են ձիթապտուղի։ Դեռևս հին ժամանակներում, հույները հոնը մարինացնում էին թթու-քաղցր համեմունքներով, ինչպես ձիթապտուղը։
Այս տեսակը կարելի է մատուցել մսային ուտեստների հետ, կամ առանձին։
ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎՆԵՐ ՉՈՐ
Խաղողի տերեւները, որոնք պահածոյացվում են չոր վիճակում ունեն յուրահատուկ տտիպ համ, որն աննկարագրելի համ է տալիս ցանկացած մսային ուտեստի կամ աղցանի:
Այն նախատեսված է հայկական խոհանոցի կարկառուն ուտեստներից մեկի՝ դոլմայի պատրաստման համար։
ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎՆԵՐ
Մարինացված խաղողի տերևներն ունեն յուրահատուկ թթու համ, որը հիանալի կերպով լրացնում է ցանկացած մսային ուտեստ կամ աղցան: Այն նախատեսված է հայկական խոհանոցի կարկառուն ուտեստներից մեկի՝ դոլմայի պատրաստման համար։
ԱԽՈՐԺԱԿ
Ախորժակը սիրված նախուտեստ է, լոլիկով և կծու պղպեղով։ Այս արտադրանքի անվանումն արդեն իսկ խոսում է իր մասին՝ ախորժակ առաջացնող, համերը խտացնող, և ցանկացած սեղան զարդարող ուտեստ։