ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՎԱՐՈՒՆԳ
Խրթխրթան մարինացված վարունգները հաճելի հավելում են ամենօրյա և տոնական սեղանին:
Նրանց քաղցր և կծու համը հիանալի կերպով լրացնում է աղցաններն ու տաք ուտեստները։ Մեր ընտրած համեմունքները Ձեր սեղանին հաղորդում են հրաշալի համերի բազմազանություն։
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԲԱՄԻԱ
Աշխարհի խոհանոցներն օգտագործում են բամիան՝ որպես համեղ և առողջարար ուտեստների հիմնական բաղադրիչ: Այս բանջարեղենի թարմ պտուղները նման են կանաչ պղպեղի պատիճների, բայց ունեն «երեսապատված» մակերես, ծածկված են կարճ բարակ «մազերով» և աստղերի տեսք ունեցող խաչաձև շերտերով:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԿԱՐՄԻՐ ՊՂՊԵՂ ՁԵԹՈՎ
Մարինացված քաղցր պղպեղը իրենով համարվում է հրաշալի խորտիկ, բայց կարող է օգտագործվել նաև որպես տարատեսակ աղցանների բաղադրիչ: Գերազանց համի և գրավիչ տեսքի շնորհիվ մարինացված կարմիր պղպեղը միշտ տարածված է ախորժակային կծու նախուտեստների սիրահարների շրջանում:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԲՈՂԿ
Ահա խրթխրթան վիտամինային բողկը, որը մենք հաճույքով ուտում ենք աղցանների և խորտիկների տեսքով։ Մարինացված բողկը կարող է օգտագործվել որպես մսային ուտեստների և կողմնակի ճաշատեսակների հավելում։ Մարինացված բողկը լավ է նաև աղցանների մեջ՝ կծու կարտոֆիլով։
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԿԱՆԱՉ ԼՈԼԻԿ
Լոլիկը հավաքում ենք այն ժամանակ, երբ դրանք դեռ կանաչ են և շատ պինդ: Փորձեք այս խրթխրթան, թարմ մարինացված լոլիկները՝ համեղ, նուրբ համով: Համտեսեք ձեր սիրելի հայկական ուտեստը:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԼՈԼԻԿ
Անուշաբույր լոլիկները կլրացնեն ձեր ամենօրյա սեղանը: Բուրավետ, կծու և արևահամ լոլիկի համը պահպանվում է այնպիսին, ինչպիսին ամառը ստեղծել է դրանք:
Մարինացված լոլիկը կարելի է ուտել խորոված ձկան, խորոված հավի, առավոտյան ձվի և հիմնականում այն ամենի հետ, որը լավ համադրվում է մարինացված վարունգի հետ:
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲ
Մարինացված ծաղկակաղամբ - ձեր սեղանին ձեր սիրած ախորժակ բացող նախուտեստը ոչ միայն համեղ խորտիկ կլինի տոնի համար, այլև սեղանի համեղ զարդարանք: Այն դուր կգա և՛ մեծերին, և՛ երեխաներին: Բացի այն, որ ծաղկակաղամբը շատ համեղ է եփված վիճակում, այն պարունակում է վիտամինների և հանքանյութերի մի ամբողջ պահեստ։
ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԽԹԱ
Մարինացված վայրի վարունգը զարմացնող արևելյան նախուտեստ է նրանց համար, ովքեր ձանձրանում են դասական թթու վարունգներից։
Այն նոր գույներ կհաղորդի սովորական ուտեստներին, ինչպես նաև հիանալի հավելում կլինի ցանկացած խնջույքի սեղանին:
Բնական բաղադրիչներից և համեմունքներից պատրաստված այս խրթխրթան վայրի վարունգները հաճելիորեն յուրահատուկ են: